Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Այսուհետ կաթվածի առաջացմանը նպաստող ցանկացած հիվանդություն ենթակա է բուժման մեր երկրում. նոր նյարդավիրաբուժության կենտրոն Երևանում

Այսուհետ կաթվածի առաջացմանը նպաստող ցանկացած հիվանդություն ենթակա է բուժման մեր երկրում. նոր նյարդավիրաբուժության կենտրոն Երևանում

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը, որն առաջինն ու միակն է Հայաստանում:

 

Բացման արարողությանը մասնակցեցին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, նյարդավիրաբուժության նահապետ Սուրեն Զոհրաբյանը: Կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանը հյուրերին ծանոթացրեց կենտրոնի հետ, այնուհետև նորաբաց լսարանում տեղի ունեցավ բացման արարողությունը:

 

Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն

 

Առաջին հիվանդանոցում այս կենտրոնը գործում է արդեն չորս տարի, սակայն չուներ ժամանակակից սարքավորումներ և վերապատրաստված մասնագետներ: Առողջապահության նախարարը ցավով նշեց, որ մեր երկրում շատ բարձր է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշը: Հիվանդների կեսը կամ մահանում է, կամ կորցնում կյանքի որակը` ձեռք բերելով հաշմանդամություն: Առողջապահության նախարարի համոզմամբ` այսուհետ կենտրոնի գործունեությունը կնպաստի այս թվի նվազմանը:


ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանՆերկաներին ողջունեց նաև Միքայել Նարիմանյանը. «Տարիներ առաջ մեր բուհի շրջանավարտ Արթուր Գրիգորյանը, ում մայրն այսօր դահլիճում է, հանդես եկավ շատ կարևոր նախաձեռնությամբ` վերադառնալ իր մայր բուհն ու այստեղ ստեղծել ինվազիվ նյարդավիրաբուժության բաժանմունք: Սկսվեցին աշխատանքները, աստիճանաբար ընդլայնվեցին գործառույթները: 2013թ. սեպտեմբերին կլինիկայում աշխատելու հրավիրեցինք նյարդավիրաբույժների, որով մեկնարկվեց նոր փուլ: Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքը: Ուզում եմ շնորհակություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին և իրենց լուման ունեցան այս գործընթացում»:


Միջոցառմանը ներկա էր նաև Արթուր Գրիգորյանի մայրը` Ադա Թադևոսյանը, ով ժամանակին իր ներդրումն է ունեցել ծրագրի մեջ:

 

ԵՊԲՀ շրջանավարտ, Ատլանտայում հայտնի նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանի մայրը` Ադա Թադևոսյան«Մի անգամ շատ լուրջ զրուցեցի նրա հետ: Ասացի, որ ինչքան էլ հաջողակ նյարդավիրաբույժ լինես, դու պարտք ունես. վերադարձրու այն համալսարանիդ, հայրենիքիդ»,- պատմում է տիկին Ադան: Նորաստեղծ կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանին նա հանձնեց խորհրդանշական ճենապակյա զանգը: Արթուր Գրիգորյանի մորն այն տվել էր իր գործընկերներից մեկն ու հորդորել. հնչեցնել այնտեղ, որտեղ մարդկանց օգնել է պետք: Աշխարհում հայտնի հայ նյարդավիրաբույժի օգնությամբ Առաջին համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը համալրվեց սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման և բուժման սարքավորումներով: Վերապատրաստված հայ նյարդավիրաբույժները կարող են և՛ հետազոտել, և՛ վիրահատել:

Միքայել Նարիմանյանը մեզ հետ զրույցում խոսեց կենտրոնի ստեղծման պատմության և հեռանկարային ապագայի մասին:


Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը


– Պարոն Նարիմանյան, կենտրոնի ստեղծման, մտահաղացման պատմությունից խոսենք…


Ինչպես նշեցի իմ ելույթի ժամանակ, Արթուր Գրիգորյանը, ով Ատլանտայում այսօր բավականին հայտնի ու պահանջված նյարդավիրաբույժ է, վերադառնալով Հայաստան, նախաձեռնում է հիմնել մի կենտրոն, որի գործառույթների մեջ պետք է մտներ ուղեղի կաթվածի նյարդավիրաբուժական բուժումը: Մինչ այդ մեզ մոտ նյարդավիրաբուժական բուժում կազմակերպվում էր, սակայն այժմ կկիրառվի ներանոթային մոտեցումը, ինչը շատ ավելի քիչ տրավմատիկ է: Իհարկե՛, Հայաստանում կատարվել են նման միջամտություններ, սակայն իրականցվել են արտասահմանյան մեր գործընկերների կողմից: Գիտակցելով մեր մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, ձեռնամուխ եղանք այն կազմակերպել ԱՄՆ-ում` ի դեմս Ռուբեն Ֆանարջյանի: Այսօր կենտրոնը հագեցած է թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական ռեսուրսով: 

 

Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-մասնաճյուղի գործադիր տնօրեն Խորեն Բանդազյանը, նույն կառույցի տնօրեն Իրինա Լազարյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան


– Ի՞նչպիսին պետք է լինի կենտրոնի գործունեությունն ու զարգացումը:


– Համակարգված պետք է լինի նաև հեռանկարը: Պետք է մտածել գլխուղեղի կաթվածի ո՛չ միայն վիրաբուժական բուժման, այլև կանխարգելման եւ վաղ ախտորոշման մասին: Ինչպես ասաց նախարարը, այստեղ պետք է ցանց, ծրագիր ստեղծել, որ պացիենտը հիվանդանոցում հայտնվի այն ժամանակամիջոցում, երբ հնարավոր կլինի կանխարգելել ինսուլտի զարգացումը: Այս խնդրի լուծման համար ծրագրում պետք է ակտիվորեն ներգրավված լինեն նաև առաջնային օղակի բժիշկները: Սա մեծ քայլ է` ուղղված հայկական նյարդավիրաբուժության զարգացմանը: Այսպիսի կենտրոնների ստեղծումը նպաստում է նաև կրթական ծրագրերի ստեղծմանն ու դրանց իրականացմանը:


Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն ՖանարջյանԿենտրոնի և հայկական նյարդավիրաբուժության մասին լրագրողների հարցերին պատասխանեց Ռուբեն Ֆանարջյանը:


– Ինչպիսի՞ն է վիճակագրությունն այս ոլորտում:


– Ամեն տարի Հայաստանում մենք ունենում ենք 5000-6000 գլխուղեղի կաթվածով հիվանդներ: Այս թվի կեսը կազմում են իշեմիկ ինսուլտները , մյուս կեսը` արյունազեղումները: Տարեկան մենք ունենում ենք զարկերակային անևրիզմաների պատռվածքով շուրջ 450 հիվանդ: Ցավալին այն է, որ հիվանդանոցային համալիր հասնում են ընդամենը 100-ը: Պատճառները մի քանիսն են. շատ դեպքերում անհետևողականության պատճառով հիվանդը մահանում է մինչև հիվանդանոցային համալիր հասնելը, որոշների դեպքում պատճառը տեղեկացվածության պակասն է, իսկ բնակչության մի ստվար մասի համար պատճառ է անվճարունակությունը: Գլխուղեղի կաթվածի դեպքում մահացությունը կազմում է 52%, իսկ հետվիրահատական մահացությունները` 12%: Այսինքն, բուժումը կարող է լինել արդյունավետ:

 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը


– Ինչու՞մ է կենտրոնի բացառիկությունը:


– Կենտրոնի բացառիկությունը նրանում է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնոլոգիաների և բուժման մեթոդների հարցում: Հիվանդը կարիք չունի իր բուժումը պլանավորել արտասահմանում, քանի որ բոլոր այն հիվանդությունները, որոնք նպաստում են կաթվածի առաջացմանը, մեր կենտրոնում ենթակա են բուժման: Մենք պարտականություն ենք վերցրել մեզ վրա իրականացնելու ո՛չ միայն բուժական ծրագիր, այլև՝ կրթական: Այն պետք է վերաբերի ո՛չ միայն առաջնային օղակի, շտապ օգնության բժիշկներին, նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, այլև մարզային բժիշկներին:

 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան


– Ի՞նչ խնդիրներ կլուծվեն կենտրոնի գործունեության մեկնարկով:


– Միակ նպատակը, որ ունեցել ենք 4 տարի առաջ կենտրոնը հիմնելու նախաձեռնությունը սկսելուց ի վեր, լավացնել բուժման արդյունավետությունը, նվազեցնել մահացության և հաշմանդամության ցուցանիշը: 4 տարվա ընթացքում հետվիրահատական մահացությունների ցուցանիշը 25%-ից նվազել է մինչև 12%: Ճիշտ է`առաջնային պայքարը մենք մղում ենք հիվանդի կյանքի համար, բայց չմոռանանք նաև, որ մեր նպատակը կյանքի բարձր որակն ապահովելն է:

 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը


– Կենտրոնում իրականացվող ծառայությունները հասանելի կլինե՞ն լայն զանգվածների համար:


– Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ չկա անվճար բժշկություն: Պետք է ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին շատացել են մարդիկ, ովքեր օգտվում են բժշկական ապահովագրությունից: Նյարդավիրաբուժությունը ծախսատար է, եկամտաբեր չէ, և միակ արդյունքը մարդկանց փրկված կյանքն է: Յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը գումար է տրամադրում, բայց դա, իհարկե՛, բավարար չէ ամբողջական բուժում ստանալու համար: Դեղորայքը և հիվանդի խնամքը վերակենդանացման բաժանմունքում իրականացվում է պետպատվերի շրջանակներում, մնացյալ ծախսերը հոգում է պացիենտը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ